211652_close_icon

Ալբանիայում աշխարհում առաջին անգամ նշանակվել է ԱԲ միջոցով ստեղծված նախարար

views-count544 դիտում article-date 12:52 13-09-2025
Ալբանիայում աշխարհում առաջին անգամ նշանակվել է արհեստական բանականության միջոցով ստեղծված նախարար՝ երկիրը «կոռուպցիայից զերծ դարձնելու նպատակով»: Թվային նախարարը կոչվում է «Դիելա», որը նշանակում է «արև»: Այն պատկերվել է որպես կին՝ ավանդական ալբանական տարազով:

«Դիելան կառավարության առաջին անդամն է, որը ֆիզիկապես գոյություն չունի, այլ ստեղծվել է վիրտուալ կերպով՝ արհեստական բանականության միջոցով: Այն լիազորված կլինի կայացնելու որոշումներ բոլոր պետական մրցույթների և գնումների վերաբերյալ, ինչը դրանք 100 տոկոսով զերծ կդարձնի կոռուպցիայից», - ասել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման:

Սպասվում է, որ վարչապետն իր կաբինետի կազմը կհայտարարի առաջիկա օրերին՝ մայիսին կայացած ընտրությունում հաղթելուց հետո: 

Նմանատիպ նյութեր