211652_close_icon

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ալբանիայում

views-count1456 դիտում article-date 10:22 19-05-2014
Ալբանիայի կենտրոնական հատվածում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպա֊միջերկրական սեյսմիկ կենտրոնի կայքը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 04․59֊ին մայրաքաղաք Տիրանայից 43 կմ դեպի հարավ։ Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր