Նամակների ահռելի ծավալի բերումով դրանք բոլորը ժամանակին կարդալ չեմ կարողանա. Նիկոլ Փաշինյան
Ուզում եմ ներողություն խնդրելով տեղեկացնել, որ նամակների ահռելի ծավալի բերումով դրանք բոլորը ժամանակին կարդալ չեմ կարողանա եւ նամակների ընթերցումն ու ընթացքը սովորականից ավելի երկար կտևի։ Այս մասին գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի քաղաքացիներ, այս ողջ ընթացքում առավելագույնն եմ արել էլ․ փոստով Ձեր գրած նամակները անձամբ կարդալու եւ արձագանքելու համար։
Հիմա վիճակը հետեւյալն է․ արձակուրդից ի վեր շուրջ հազար հատ նամակ է կուտակվել իմ էլ․ փոստին իսկ ամենօրյա նամակների հոսքն էլ մեծացել է։ Ստիպված եմ խոստովանել, որ պատշաճ ժամանակում չեմ կարող բոլոր նամակները կարդալ եւ ընթացք տալ եւ այդ գործը չեմ ուզում պատվիրակել ուրիշի, որովհետեւ այս կապուղու հիմնական իմաստը հենց դա է, որ անձամբ քաղաքացիների հետ ուղիղ կապի հնարավորություն ունենամ։
Գրառմանս իմաստն այն է, որ ուզում եմ ներողություն խնդրելով տեղեկացնել, որ նամակների ահռելի ծավալի բերումով դրանք բոլորը ժամանակին կարդալ չեմ կարողանա եւ նամակների ընթերցումն ու ընթացքը սովորականից ավելի երկար կտեւի։ Հայցում եմ Ձեր ներողամտություն»։