211652_close_icon

«150 միլիոն դրամի վատնում» ձևակերպումները ոչ միայն կեղծ են, այլ նաև դիտավորությամբ մոլորեցնող․ Հայկ Կոստանյան

views-count2521 դիտում article-date 21:39 08-09-2025
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակ Կոստանյանի  ֆեյսբուքյան  գրառումից՝

 «Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կողմից վերջին օրերին տարածվող պնդումները, թե իբր քաղաքապետարանը 150 միլիոն դրամ է վատնել նիստերի դահլիճի վերանորոգման համար, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։

Նիստերի դահլիճի վերանորոգման համար նախատեսված գումարը հստակ սահմանված է պայմանագրային փաստաթղթերով և կազմում է 97,858,600 դրամ։
Հետևաբար, «150 միլիոն դրամի վատնում» ձևակերպումները ոչ միայն կեղծ են, այլ նաև դիտավորությամբ մոլորեցնող»։

Նմանատիպ նյութեր