211652_close_icon

Երևանում սուշիի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել

views-count631 դիտում article-date 16:44 08-09-2025
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող սուշիի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Արշակունյաց պողոտա): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Պարզվել է, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Ի մասնավորի՝ արտադրամասի հատակների, պատերի, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն:

Հանձնարարականների կատարման և խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Շնորհակալություն քաղաքացուն պատասխանատու և պահանջատեր լինելու համար:

Սննդամթերքի անվտանգության հետ կապված խախտումներ նկատելիս՝ զանգահարեք ՍԱՏՄ թեժ գծին՝ 118:

Նմանատիպ նյութեր