211652_close_icon
views-count4827 դիտում article-date 21:03 23-03-2014

Պարզվել է երեկ Գյումրի քաղաքում ողբերգական վրաերթի հետևանքով մահացած տատիկի և վիրավոր թոռան ինքնությունը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում քննիչ Թովմասյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մարտի 22-ին, Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգական վրաերթի փաստով: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403221934321/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Շիրակի մարզի Կապս գյուղի բնակիչ 29-ամյա Արտակ Մուքաելյանը Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի թիվ 49 շենքի БТА բանկի մասնաճյուղի դիմաց վրաերթի էր ենթարկել 2 հոգու: Այսօր ոստիկանությունը պարզել է, որ մահացածը՝ Մուսայելյան փողոցի բնակիչ 50-ամյա Ռոզա Մարտիրոսյանն էր, իսկ վիրավորը՝ նրա թոռնիկը՝ 3-ամյա Ռոզա Մարտիրոսյանը:

Նմանատիպ նյութեր