211652_close_icon

Առաջիկա օրերին ԱՄՆ իշխանությունները կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը

views-count301 դիտում article-date 21:23 07-09-2025
Առաջիկա օրերին ԱՄՆ իշխանությունները կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը, հայտարարել է Սպիտակ տանը կից Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը։

ԱՄՆ-ն պատրաստ է մեծացնել Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշումը։ Իր հերթին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Մենք պատրաստ ենք մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, բայց մեզ անհրաժեշտ է, որ մեր եվրոպացի գործընկերները հետևեն մեզ»,- The New York Times-ը մեջբերում է նախարարի խոսքերը։

Բեսենթի խոսքով՝ ռուսական նավթ գնող երկրների համար հետագա երկրորդական պատժամիջոցները և մաքսատուրքերը կարող են Ռուսաստանի տնտեսությունը հասցնել լիակատար փլուզման։

Նմանատիպ նյութեր