211652_close_icon
views-count3933 դիտում article-date 16:55 09-09-2017

ԱՄՆ-ն ՄԱԿ ԱԽ-ում Փհենյանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման քվեարկության օր կգումարի

Միացյալ Նահանգները պատրաստվում է սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ քվեարկության դնելու Վաշինգտոնի կողմից Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցային ցուցակն ընդլայնող նոր նախագիծը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Deutch Welle-ը, այսօր հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը։ Նոր սահմանափակող միջոցառումները, որոնք քվեարկության կդրվեն, կարգելեն Հյս Կորեային նավթ մատակարարել, ինչպես նաև սառեցնել այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի բանկային հաշիվները։ ԱՄՆ-ն նաև առաջարկում է դադարեցնել Հյս. Կորեայից տեքստիլի արտահանումը և արգելել այդ երկրի քաղաքացիներին արտասահմանում աշխատել։

Նմանատիպ նյութեր