211652_close_icon
views-count1449 դիտում article-date 22:03 04-05-2014

Կանադան հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերն այսօր հայտարարել է Ռուսաստանի դեմ հավելյալ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու Կանադայի որոշման մասին: Իր պաշտոնական հայտարարության մեջ Կանադայի վարչապետը նշել է, որ հավելյալ պատժամիջոցները սահմանվել են ուկրաինական տարածքները Ռուսաստանի կողմից օկուպացնելու և ռազմական սադրիչ ակտիվության համար: Պատժամիջոցների թիրախումեն հայտնվել ռուսական 16 սուբյեկտներ՝ «Акваника» ընկերությունը, «Русское время»-ն, «Авиа Групп»-ը, «Авиа Групп Норд»-ը, «ЗЕСТ»-ը, «ИнвестКапиталБанк»-ը, «Собинбанк»-ը, «Сахатранс»-ը, «Северный морской путь»-ը, «СТРОЙГАЗМОНТАЖ»-ը, «Инвестиционная компания Аброс»-ը, «Волга»-ն, «Стройтрансгаз холдинг»-ը և ևս 4 դուստր ձեռնարկություններ:

Նմանատիպ նյութեր