Իսրայելը սպառնացել է Պաղեստինը ճանաչելու մտադրություն ունեցող երկրներին
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը կիրակի օրը Պաղեստինի պետականության ճանաչմանն ուղղված միջազգային հանրության վերջին ջանքերն անվանել է «սխալ» և զգուշացրել, որ դա կարող է «միակողմանի պատասխանի» պատճառ դառնալ, հաղորդում է AFP-ը։
«Այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնք պնդում են, այսպես կոչված, ճանաչման վրա, կատարել են լուրջ սխալ», - հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը իր դանիացի գործընկեր Լարս Լյոկկե Ռասմուսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ նրա, այդ ծրագրերի իրականացումը «կխոչընդոտի խաղաղության հասնելուն»։ «Դա կխաթարի տարածաշրջանի կայունությունը։ Դա նաև կստիպի Իսրայելին գնալ միակողմանի որոշումների», -հավելել է նա։