Ռուսական մարդասիրական առաքելությունը Արցախից բռնահանված ևս 800 ընտանիքի օգնություն է տրամադրել
Մարդասիրական առաքելությունը շարունակվում է. ևս 800 ընտանիք օգնություն է ստացել Հայաստանի Աբովյան քաղաքում։
Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջը։
Ռուսական մարդասիրական առաքելության և «Եվրասիա» կազմակերպության թիմը «Ռուսաստանը քեզ հետ» նախագծի շրջանակներում քառօրյա աշխատանք է կատարել Աբովյանում: Այս ընթացքում Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների 800 ընտանիք օգնություն է ստացել: Հիմնական անհրաժեշտ պարագաներից բացի, երեխաներ ունեցող 150 ընտանիք ստացել է մանկական իրեր, այդ թվում՝ սնունդ, հիգիենայի պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է փոքրիկներին:
«Շատերի համար սա կարևոր նշան է, որ նրանք մենակ չեն մնում իրենց դժվարին իրավիճակում»,- նշել են տեղում գտնվող կամավորները: