211652_close_icon

ՆԳ նախարարի տեղակալը 85-ամյակի կապակցությամբ պարգև է հանձնել ՆԳ նախկին նախարար Կառլոս Ղազարյանին

views-count1021 դիտում article-date 13:57 06-09-2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը սեպտեմբերի 4-ին Ոստիկանության վետերանների խորհրդի մասնաշենքում հանդիպել է ներքին գործերի պաշտոնաթող գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանին։ Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Արմեն Մկրտչյանը ՆԳ նախարարի անունից շնորհավորել է Կառլոս Ղազարյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ և համակարգում ունեցած մեծ ներդրումների համար հանձնել «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան։

Կառլոս Ղազարյանը երկար տարիներ ծառայել է ներքին գործերի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։

Հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման գործում մեծ ներդրում ունեցած սպան 1990-1991 թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարը, այնուհետև պետական համակարգում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև վետերանների աշխատանքը, նրանց ունեցած ներդրումը ՆԳՆ համակարգի զարգացման հարցում, կարևորվել նրանց փորձառությունը սերունդների միջև կապի ամրապնդման գործում։

Նմանատիպ նյութեր