211652_close_icon

Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը․ ՌԴ փոխվարչապետ

views-count334 դիտում article-date 10:34 06-09-2025
Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, դա բխում է և այնտեղ գտնվող երկրների, և Ռուսաստանի շահերից: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում ապաշրջափակման գործընթացին: Մենք դրան աջակցում ենք, քանի որ նրանք մեր դաշնակիցներն են: Հայաստանի և Ադրբեջանի հետ առանձին-առանձին մենք ունենք միանգամայն նորմալ տնտեսական հարաբերություններ։ Ավելին, մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Նրանց միջեւ նորմալ հարաբերությունները նոր հնարավորություններ կբացեն համատեղ զարգացման համար եւ օգուտներ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին»,- հայտարարել է Օվերչուկը։

Նմանատիպ նյութեր