840 դիտում
13:45 07-09-2022
Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ․ Փաշինյան
Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ եւ հուսով է մոտ ապագայում լուծել այդ հարցը Ռուսաստանի օգնությամբ, ստեղծված իրավիճակում փոխվում են լոգիստիկ սխեմաները եւ բացվում են նոր հնարավորություններ Հայաստանի համար։ Այս մասին Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ չնայած ամեն ինչին ապրանքների հոսքը արեւելքից արեւմուտք եւ արեւմուտքից արեւելք շարունակվում է։
Փաշինյանը նաեւ հիշեցրել է, որ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում, ինչը նշանակում է Ադրբեջանի տարածքով տեղաշարժվելու հնարավորություն։
«Հայաստանը տրանսպորտային երթուղիներ կստանա Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքում։ Մենք շատ շահագրգռված ենք այս հարցում, եւ հույս ունենք, որ այդ հարցը կլուծենք Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ։ Հուսով ենք, որ այս սկզբունքով մենք կկարողանանք կյանքի կոչել այն նախագիծը, որը մենք անվանում ենք «Հայկական խաչմերուկ» նախագիծ»,- հավելել է նա։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
796 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
904 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
847 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի