211652_close_icon

Արդարադատության նախարարը կհանդիպի ուսանողների հետ

views-count520 դիտում article-date 12:19 06-09-2025
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 25-ին նախարար Սրբուհի Գալյանը հանդիպելու է ուսանողների հետ։ Նախարարության հայտարարության մեջ ասվում է․
 
«Սիրելի՛ ուսանողներ,
 
Մշտապես կարևորելով ձեր ոգեշնչող ներգրավվածությունն Արդարադատության նախարարության աշխատանքներում, ուրախությամբ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արդարադատության նախարարի հետ կայանալիք հանդիպմանը։
 
Հանդիպման ընթացքում դուք կունենաք հնարավորություն ձեզ հետաքրքրող հարցերն ուղղելու նախարարին, կիսվելու ձեր մտքերով և գաղափարներով, ինչպես նաև քննարկելու թեմաներ, որոնք կարող են օգնել ձեզ ուսումնական և մասնագիտական աճի ճանապարհին։
 
Հանդիպումը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին՝ ՀՀ Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք․ Երևան, Վազգեն Սարգսյան փ. 3/8)։
 
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը, ժամը 22։00։
 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010594060 հեռախոսահամարին, կամ գրել [email protected] էլ․ փոստի հասցեին։
 
Սիրով սպասում ենք ձեզ»,- ասված է հայտարարության մեջ։
 
Գրանցվելու համար լրացրեք ձևաթուղթը` https://docs.google.com/.../1FAIpQLSc21JAyCkwBQ7.../viewform
 

Նմանատիպ նյութեր