211652_close_icon

ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի Պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարության գլխավոր քարտուղարը քննարկել են երկկողմ հարաբերությունները

views-count361 դիտում article-date 13:29 05-09-2025
Սեպտեմբերի 5-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետին առընթեր գործող Պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարության գլխավոր քարտուղար Նիկոլա Ռոշի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել անվտագային համագործակցությանը և քննարկվել է կիբեռանվտանգության ու տեղեկատվական միջավայրի աղտոտվածության հարցերի շրջանակներում համագործակցությունը:

Արմեն Գրիգորյանը ներկայացել է օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ ընդգծելով, որ ստեղծվելու են տնտեսական լայն հնարավորություններ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ արտատարածաշրջանային երկրների համար:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ինստիտուցիոնալացնելու երկու երկրների գրասենյակների միջև առկա կապերը:

Նմանատիպ նյութեր