Շնորհավո՛ր տոնդ, փրկարա՛ր. Լոռիում հանդիսավորությամբ նշվեց փրկարար ծառայողի օրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Փրկարար ծառայողի օրվա առթիվ ՆԳՆ փրկարար վարչության Լոռու մարզային վարչության փրկարարները Հայքի հրապարակում իրական տոն էին կազմակերպել:
Ցուցադրվեց մարզային փրկարարական վարչության հագեցվածությունը:
ՀՀ ՊՆ N զորամիավորման կողմից մասնագիտական տոնի առիթվ շնորհակալագրերով պարգևատրվեցին մի խումբ փրկարար ծառայողներ:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, բազմաթիվ վանաձորցիներ:
Փրկարարները մասնագիտական տոնի առթիվ հերթական անգամ շնորհավորանքի և երախտիքի բազմաթիվ խոսքեր ստացան ազգաբնակչությունից, ովքեր նշում էին, որ չի եղել մի իրավիճակ, որ արտակարգ դեպք ու պատահար լինի, և Լոռու փրկարարները դրանից պատվով դուրս չգան, չի եղել ոչ մի ահազանգ, որ հավուր պատշաճի չսպասարկվի, ու չի եղել գեթ մի դեպք, որ քաղաքացին իրեն միայնակ զգա:
Օգտվելով առիթից՝ լոռեցիները մեկ անգամ ևս շնորհավորում են բոլոր փրկարարներին՝ ի դեմս մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի, ով ոչ միայն կոչումով է փրկարար, այլև իր տեսակով, ով միշտ ու անձամբ այցելում է դեպքի վայր, հաճախ նաեւ սեփական ձեռքերով փրկում կյանքեր:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի