211652_close_icon

Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները

views-count736 դիտում article-date 21:54 04-09-2025
Թուրքիայի կողմից 2019-ին Ռուսաստանից գնված, սակայն գործնականում չօգտագործված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում։

Թուրքական մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ Մոսկվան քննարկում է այդ ՀՕՊ համակարգերը հետ վերցնելու և այլ երկրների վաճառելու հարցը։

Անկարայում էլ նման տարբերակի հանդեպ դրական վերաբերմունք կա, քանի որ այն կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար։

Նշվում է, որ ռուսական հակաօդային պաշտպանական համակարգի կարևորությունը Թուրքիայի համար հետզհետե նվազում է, քանի որ թուրքական կողմն այժմ իր հակաօդային պաշտպանությունն ապահովելու նպատակով զարկ է տվել ներքին ռազմարդյունաբերությանը։

Բացի այդ ընդգծվում է, որ S-400-ները չեն ինտեգրվում ՆԱՏՕ-ի համակարգին։

Հիշեցնենք, որ Անկարան 2017-ին Մոսկվայի հետ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել 2 միավոր S-400 համալիրի ձեռքբերման համար։ Համակարգերը մատակարարվել էին 2019-ին, ինչի արդյունքում Վաշինգտոնը Թուրքիային հեռացրել էր F-35 ծրագրից և կիրառել «CAATSA» պատժամիջոցներ։

CAATSA - «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ԱՄՆ օրենք:

Ermenihaber

 

Նմանատիպ նյութեր