1833 դիտում
09:01 08-05-2014
Ռուսաստանը ցանկանում է իր ձեռքը վերցնել նաև Հայաստանի քաղաքացիական դաշտը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հետ, ինչպես նաև մասնակցություն ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքներին:
Հետաքրքիր զուգադիպությամբ Սերժ Սարգսյանի այցից առաջ երեկ «արտահոսք» կազմակերպեց Երևանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: Նա Մոսկվայում լույս տեսնող հայկական «Նոյյան տապան» ռուսալեզու պարբերականին հարցազրույց տվեց այն մասին, որ «անհրաժեշտ է համարում չեզոքացնել Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպություններին, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»: Ստացվում է, որ Ռուսաստանը ցանկանում է իր ձեռքը վերցնել նաև քաղաքացիական դաշտը, և սեփական ճաշակով ձևավորել այն:
Հիշեցնենք, որ ընդամենը մի երկու ամիս առաջ էլ «Ռեգնում» լրատվական գործակալությունն էր դիմել ՀՀ իրավապահ մարմիններին` օպերատիվ կերպով արձագանքել «անբարեխիղճ լրագրողների» հրապարակումներին, որոնք ուղղված են Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցության գործընթացը կանգնեցնելուն: Հատկանշական է, որ ՀՀ ԱԳՆ-ն, ով երևի վերջին անգամ, հավանաբար անցյալ դարում է արձագանքել ՌԴ պաշտոնյաներին, զարմանալի «օպերատիվությամբ» հայտարարեց, որ «չեն կարծում, թե որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1296 դիտում
11:00 28-05-2014
Աբխազիայի ընդդիմությունը հայտարարել է, որ պատրաստվում է իշխանությունն իր ձեռքը վերցնել
2321 դիտում
10:01 28-02-2020
Մասիս Մայիլյանը փորձում է «խաղն» իր ձեռքը վերցնել. «Իրատես»
Այս բաժնից
1945 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1561 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1507 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»