211652_close_icon

Իրանն արտաքսել է Ավստրալիայի դեսպանին

views-count514 դիտում article-date 18:37 04-09-2025
Ի պատասխան Ավստրալիայի «ոչ բարեկամական գործողությունների»՝ Իրանը համաչափ միջոցներ է ձեռնարկել՝ արտաքսելով այդ երկրի դեսպանին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, տեղեկացնում է IRNA-ն։

Հիշեցնենք, որ Ավստրալիան Իսլամական Հանրապետությանը մեղադրել էր հակասեմականությանն աջակցելու մեջ և վտարել Իրանի դեսպանին։

«Դիվանագիտական ​​իրավունքին համապատասխան՝ Ավստրալիայի գործողություններին ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես իջեցրել է Ավստրալիայի դիվանագիտական ​​ներկայության մակարդակն Իրանում: Ավստրալիայի դեսպանը հեռացել է երկրից»,-նշել է Բաղային՝ Ավստրալիայի գործողություններն  անվանելով անընդունելի:

«Մենք չենք ողջունում դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակի իջեցումը, քանի որ կարծում ենք, որ դրա համար ոչ մի պատճառ չի եղել: Դա էական ազդեցություն կունենա երկու երկրի միջև հարաբերությունների վրա»,-նշել է Բաղային։

Օգոստոսի 26-ին Ավստրալիան Իրանի դեսպանին հայտարարել է պերսոնա նոն գրատա և հայտնել, որ դադարեցնում է իր դեսպանատան աշխատանքն Իսլամական Հանրապետությունում՝ անվտանգության նկատառումներով: Կանբերայում նաև Թեհրանին մեղադրել են հակասեմականությանն աջակցելու մեջ:

Նմանատիպ նյութեր