Սեռական ոտնձգության համար Ֆրանսիան արտաքսել է Վանուատուի դեսպանին
Ֆրանսիայի իշխանությունները Վանուատու կղզի-պետության դեսպան Ռոբի Ջեդիսին զրկել են հավատարմագրից՝ սեռական ոտնձգություն կատարելու բողոքի առթիվ:
Այս տարվա փետրվարին դեսպանին արդեն հրավիրել էին Ֆրանսիայի ԱԳՆ՝ նրա դեմ բողոքի առթիվ, որը ներկայացրել էին փետրվարի 14-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայում՝ տնտեսական տարածաշրջանային գագաթաժողովի ժամանակ:
Բողոքը ներկայացրել է Ֆրանսիայի քաղաքացուհի, առևտրի կենտրոնի սեփականատերը, որին Վանուատուի դեսպանը մի քանի անգամ գոտկատեղից ներքև ձեռքերով բռնել է, ինչպես նաև փորձել է կնոջից վերցնել նրա հեռախոսի համարն ու տան հասցեն: