730 դիտում
20:31 24-05-2016
ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը ընդունել է Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը ընդունեց Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թեշին, (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ողջունելով ավստրալիացի դիվանագետին` ԱԳ փոխնախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության իրականացման գործում` հույս հայտնելով, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում հայ-ավստրալական հարաբերություններն ամենատարբեր բնագավառներում նոր լիցք և որակ կստանան:
Իր հերթին դեսպան Թեշը նշեց, որ Ավստրալիան մշտապես շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնելու ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և մշակութային փոխգործակցությունը: Նա բարձր գնահատեց Ավստրալիայի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության մի շարք հարցեր` կարևորելով, մասնավորապես, արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Համոզմունք հայտնելով հայ-ավստրալական փոխշահավետ համագործակցության համար անհրաժեշտ ներուժի առկայության վերաբերյալ, դեսպանը հայտնեց իր երկրի պատրաստակամությունն ընդլայնելու երկկողմ տնտեսական ու գործարար կապերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:
Նմանատիպ նյութեր
2549 դիտում
19:18 26-02-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին
817 դիտում
18:28 15-04-2024
Գևորգ Պապոյանն ընդունել է Ավստրալիայի դեսպանին
Այս բաժնից
1417 դիտում
13:53 07-02-2025
Սպասվում է թույլ ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա
562 դիտում
12:39 07-02-2025
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Թբիլիսիում