211652_close_icon

Սեպտեմբերի 6-7-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Աբու Դաբիի «Etihad Arena»-ում

views-count1243 դիտում article-date 12:24 04-09-2025
Սեպտեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Աբու Դաբիում։ «Etihad Arena»-ում նվագախումբը կներկայացնի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» և «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» հանրահայտ ֆիլմերի երաժշտությունը, որը հեղինակել է ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը։ Դիրիժոր` Ջասթին Ֆրիր: Համերգները կուղեկցվեն տեսանյութերով:

Իսկ նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 2-ը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, Գերմանիայի 15 քաղաքների հայտնի համերգասրահների հրավերով, հանդես կգա անվանի արտիստների հետ՝ ներկայացնելով հայ կատարողական և կոմպոզիտորական արվեստն ու դասական երաժշտության գլուխգործոցները։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր