211652_close_icon

Մաքսատուրքերի վերացումը կկործանի մեր երկիրը. ԱՄՆ նախագահ

views-count505 դիտում article-date 09:20 03-09-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կբողոքարկի Գերագույն դատարանի որոշումը, որը չեղյալ է հայտարարել իր սահմանած բազմաթիվ մաքսատուրքեր, հաղորդում է CNN-ը։

«Կարծում ենք՝ վաղը կգնանք Գերագույն դատարան»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ դատարանի «սխալ» որոշումը «կկործանի մեր երկիրը»։

Ուրբաթ օրը դաշնային վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի սահմանած բազմաթիվ մաքսատուրքեր։

Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կփորձի արագացնել գործի քննությունը։ «Ֆոնդային բորսան մաքսատուրքերի կարիք ունի»,- շեշտել է Թրամփը։

Նմանատիպ նյութեր