211652_close_icon
views-count1147 դիտում article-date 21:26 02-09-2025

Անհարմարությունից խուսափելու համար տրանսպորտի քարտերը ձեռք բերելուց հետո դրանք լիցքավորեք նախապես

Երևանի քաղաքապետարանը հաղորդում է․

«Հարգելի քաղաքացիներ,

ևս մեկ անգամ հորդորում ենք՝ անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային քարտերը ձեռք բերելուց հետո դրանք լիցքավորել նախապես:

Սա կարևոր է, քանի որ լիցքավորման ակտիվացման համար որոշակի ժամանակ է պահանջվում:

Քարտերը նախապե՛ս հնարավոր է լիցքավորել

Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով

transport.yerevan.am կայքի միջոցով

Telcell տերմինալների միջոցով

Telcell սպասարկման կետերում

Մետրոյի կայարաններում՝ գանձապահների օգնությամբ»:

Նմանատիպ նյութեր