Շվեյցարիայի նախագահը կոչ է արել մեղմացնել զենքի վերաարտահանումն արգելող օրենքը
Շվեյցարիայի նախագահ և ֆինանսների նախարար Կարին Քելլեր-Սուտտերը կողմ է արտահայտվել ռազմական նյութերի մատակարարման նորմերի և պայմանների մասին դաշնային օրենքում փոփոխություն կատարելուն, որը, ի թիվս այլ բաների, արգելում է զենքի վերաարտահանումը ռազմական հակամարտության գոտիներ, այդ թվում՝ Ուկրաինա, կոնֆեդերացիայի պաշտպանական արդյունաբերությունը ամրապնդելու նպատակով։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով չեզոքության մասին հարցին, որը կոնֆեդերացիան պնդում է պահպանել, նախագահը նշել է, որ այս սկզբունքը շվեյցարական ազգային ինքնության հիմքերից մեկն է։
Միաժամանակ, Քելլեր-Սատտերը հիշեցրել է, որ երկրի խորհրդարանում ներկայումս քննարկվում է ռազմական նյութերի մատակարարման մասին օրենքի կիրառման հնարավոր մեղմացումների հարցը։
«Այս հարցում Դաշնային խորհուրդը (Շվեյցարիայի կառավարությունը) միշտ էլ այն դիրքորոշումն է արտահայտել, որ արտահանման կանոնակարգերի վերաբերյալ պետք է բացառությունների իրավունք լինի։ Դաշնային խորհուրդը հույս ունի, որ այս հարցի լուծում կգտնվի», – ընդգծել է նա:
Որպես պատճառներից մեկը՝ նախագահը նշել է կոնֆեդերացիայի ցանկությունը՝ «ամրապնդել սեփական պաշտպանական արդյունաբերությունը», որը նախկինում թուլացել էր մայրցամաքում «տարբեր աշխարհաքաղաքական իրավիճակի» պատճառով: