211652_close_icon
views-count766 դիտում article-date 12:20 02-09-2025

Փեզեշքիանը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Փեզեշքիանը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։

Ըստ «Մեհր» գործակալության՝ Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում կայունության ամրապնդմանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Թեհրանը դեմ է Կովկասում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայության՝ այն համարելով խաղաղությանը սպառնացող վտանգ։

Իր հերթին, Թուրքիայի նախագահը հաստատել է, որ Անկարան շարունակական խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ խաղաղությունը ամրապնդելու համար։

Նմանատիպ նյութեր