211652_close_icon

«Ալիևը կբարկանա». իշխանությունները փորձել են խոչընդոտել Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացմանը, ի վերջո միայն լույսերն են անջատել. Արթուր Վանեցյան․ tert.am

views-count2008 դիտում article-date 11:27 02-09-2025
Իշխանություններն այսօր փորձել են խոչընդոտել Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության անցկացմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, գրում է tert.am-ը։

«Փորձել են խոչընդոտել և դրա համար սկզբից ցանկացել են չթողնել, բանավոր մեզ ասել են՝ չգաք, բացումն այսօր չանեք, որից հետո ասել են՝ ուժ ենք կիրառելու: Հետո երևի հասկացել են, որ նման քայլի գնալը շատ սխալ կլինի իրենց կողմից, ուղղակի մի փոքր վատություն են արել, լույսերն են անջատել և չեն թողել այստեղ տեղադրել բարձրախոսներ, որ մարդիկ, ծնողները զոոհվածների իրենց սրտի խոսքն ասեն»,- ասաց նա

Իսկ թե որն է դրա պատճատռը, Վանեցյանն ասաց՝ ասում են՝ Ալիևը կջղայնանա, ուղիղ տեքստով ասում են:

«Նախաձեռնությունը ի սկզբանե իմն է եղել, ժողովրդի, արցախցիների հետ շփվելուց ժողովրդի պահանջով և խնդրանքով այս միտքը ծնվեց: Ծնվել է Սամվել Շահրամանյանի, Կարեն Սարգսյանի մոտ, Արցախի իշխանությունների ներկայացուցիչների մոտ: Մարդիկ զրկվել են իրենց տնից, տեղից, հայրենիքից, նաև գերեզմաններից»,- հայտարարեց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր