211652_close_icon

ԱԱԾ Հակահետախուզության վարչության պետը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից. Armlur

views-count1750 դիտում article-date 19:16 01-09-2025
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունում լուրջ կադրային տեղաշարժեր են տեղի ունենում։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ երկու գեներալներից մեկին՝ Հակակոռուպցիոն վարչության պետին, առաջարկվել է ստանձնել Երևանի վարչության պետի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է այդ առաջարկից և դուրս եկել ԱԱԾ-ից։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ Հակահետախուզության վարչության պետը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրան այդ պաշտոնում կփոխարինի ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնավարման ընթացքում ազատված նույն վարչության մեկ այլ բարձրաստիճան աշխատակից։

Նմանատիպ նյութեր