211652_close_icon

Հայաստանին 45.3 միլիոն եվրոյի վարկ կտրամադրվի. քննարկում խորհրդարանական հանձնաժողովում

views-count412 դիտում article-date 13:26 01-09-2025
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին 45,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի։ Այս մասին սեպտեմբերի 1-ին խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Նրա խոսքով՝ միջոցները կօգտագործվեն առողջապահության ոլորտում ծրագրերի իրականացման համար։ Վարկի մարման ժամկետը կլինի 18 տարի, որից 7 տարին՝ արտոնյալ ժամկետ։

«Միջոցները կօգտագործվեն բժշկական հաստատությունների կառուցման և բարելավման, բժշկական ծառայությունների որակի գնահատման, հաշվետվությունների թվայնացման և ինստիտուցիոնալացման, բժշկական հաստատությունների լիցենզավորման, առողջապահության ոլորտում մարդկային կապիտալի զարգացման, հեռաբժշկության փորձնական նախագծի իրականացման և էլեկտրոնային առողջապահության գործիքների օգտագործման բարելավման համար», - ասել է փոխնախարարը։

Ինչպես նշել է պաշտոնյան, վերոնշյալ ծրագրի շրջանակներում կարևոր կլինի ոչ միայն ֆինանսական աջակցությունը, այլև Առողջապահության նախարարությանը տրամադրվող տեխնիկական օգնությունը։

Որոշ քննարկումներից հետո Կառավարության նախաձեռնությունը դրական եզրակացություն է ստացել։

Նմանատիպ նյութեր