Ծնունդդ շնորհավոր, սիրված ու ճանաչված ծանրամարտիկ Գոռ Սահակյան. նաև քո շնորհիվ է, որ աշխարհի տարբեր անկյուններում հնչել է Հայաստանի հիմնը ու ծածանվել հայոց եռագույնը
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, իր ծննդյան տարեդարձն է նշում սիրված ու ճանաչված ծանրամարտիկ, Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Գոռ Սահակյանը։
SHAMSHYAN.com-ը շնորհավորում է Հայաստանի պատիվը ամեն անգամ մրցասպարեզներում բարձր պահող, եռագույնը ծածանող, հայկական հիմնը հնչեցնող և իր հաղթանակներով հայ ժողովրդին ուրախություն պարգևորղ մարզիկին ու ցանկանում նորանոր նվաճումներ ու բարձունքներ՝ մարզական, և հաջողություններ՝ անձնական կյանքում։
Կենսագրությունը
Գոռ Սահակյանը ծնվել է 2003 թվականի սեպտեմբերի 1-ին։
Առաջին մեծ նվաճմանը Գոռը հասել է 2018 թվականին, երբ Միլանում (Իտալիա) կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկամարտի 178 կգ արդյունքով (պոկում՝ 80 կգ + հրում՝ 98 կգ) մինչև 50 կգ քաշային կարգում նվաճել է աշխարհամասի չեմպիոնի կոչումը[4]։
2021 թվականին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում Գոռ Սահակյանը կրկնել է այդ հաջողությունը։ Մինչև 67 կգ քաշային կարգում նա չեմպիոն է հռչակվել երկամարտի 301 կգ արդյունքով (պոկում՝ 136 կգ + հրում՝ 165 կգ)[5]։
2022 թվականին Հունաստանի Հերակլիոն քաղաքում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում երկամարտի 302 կգ արդյունքով (պոկում՝ 137 կգ + հրում՝ 165 կգ) Գոռ Սահակյանը նույն քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ[6]։
Նույն թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Դուրես (Ալբանիա) Գոռը կրկին հռչակվել է չեմպիոն։ Երկամարտի նրա արդյունքը 301 կգ էր (պոկում՝ 134 կգ + հրում՝ 167 կգ)[7]։
Կարիերայի մեծագույն նվաճմանը Գոռը հասել է 2023 թվականի ապրիլի 17-ին Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում։ Նույն՝ 67 կգ քաշային կարգում, նա, պոկելով 145 կգ և հրելով 175 կգ, երկամարտում ցույց է տվել 320 կգ արդյունք և դարձել ոսկե մեդալակիր[8]։
2023 թվականի նոյեմբերին Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում Գոռը երկամարտի 305 կգ արդյունքով (140 կգ + 165 կգ) դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող[3]։
2024 թվականի փետրվարի 14-ին Սոֆիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում նա, պոկելով 140 կգ և հրելով 171 կգ, երկամարտում ցույց է տվել 311 կգ արդյունք և դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն[9]։ 2024 թվականի հոկտեմբերին Լեհաստանում մինչև 23 տարեկանների Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը դարձել է մրցանակակիր երկամարտում 320 կգ արդյունքով[10]։
Գոռ Սահակյանը Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունան 73 կգ քաշային կարգում երկամարտի 338 կգ (153+185 կգ) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։