211652_close_icon

ՀՀ Կառավարությունն անդրադարձել է Փաշինյան–Պուտին հանդիպմանը

views-count724 դիտում article-date 19:33 31-08-2025
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են հանդիպման անցկացումը՝ ընդգծելով, որ այն արդյունավետ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և դրանց հետագա զարգացման ուղիները քննարկելու համար։

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակական ու ակտիվ երկխոսությունը՝ կարևորելով ինչպես բարձր մակարդակի անձնական շփումները, այնպես էլ միջպետական ինստիտուցիոնալ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի։

Նմանատիպ նյութեր