211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը կնոջ ու դստեր հետ աշխատանքային այցով ժամանել է Չինաստան

views-count1387 դիտում article-date 09:32 31-08-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Թիենծինի «Բինհայ» միջազգային օդանավակայանում պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման արարողությունը:

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:

Այցի շրջանակում Փաշինյանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

 

Նմանատիպ նյութեր