211652_close_icon

ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ․Ծովինար Խաչատրյան

views-count820 դիտում article-date 20:08 29-08-2025
Բարձրագույն Դատական Խորհուրդի խոսնակ Ծովինար Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Լրատվամիջոցների հարգելի’ գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ, հետևաբար միմյանց հրապարակումներն արտատպելու և չճշտված տեղեկություններ տարածելու իմաստ չկա։

Խնդրում եմ դատավորների վերաբերյալ ձեր հրապարակումներում զերծ մնալ անփույթ ձևակերպումներից, հատկապես, որ այն առնչվում է ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց և նրանց հեղինակությանը: Առաջարկում եմ հետևել օրենսդրական կարգավորումներին և տարածել ճշգրտված տվյալներ։

Շնորհակալություն եմ հայտնում այն գործընկերներին, ովքեր օպերատիվ կերպով արդեն իսկ ուղղել են իրենց նյութերում տեղ գտած անճշտությունները»։

Նմանատիպ նյութեր