211652_close_icon

Փաստաբան Արմեն Օհանյանը ձերբակալվել է

views-count3739 դիտում article-date 18:35 29-08-2025
Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում խուզարկության դեպքով ձերբակալված փաստաբանը Արմեն Օհանյանն է, գրում է ArmLur. am–ը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանը բերման է ենթարկվել։

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները վարչական դատարանում խուզարկություններ են իրականացրել Ղազարյանի աշխատասենյակում, ինչից հետո ձերբակալել նրան։

Քննիչները երեք դատավորի աշխատասենյակներում և բնակարաններում են խուզարկություններ իրականացրել։

Ըստ լրատվամիջոցների՝ խուզարկություններ են իրականացվել նաև դատավորներ Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում ու բնակարաններում։

Նմանատիպ նյութեր