ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Ղազարյանի խիստ հանձնարարականը տեղ հասավ․ Նուբարաշենի համայնքային ոստիկանների հատուկ օպերացիան «Կասկադում». հոգեբուժարանից փախուստի դիմած առանձնապես ծանր հանցագործը բռնվեց
Երեկ՝ օգոստոսի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Ղազարյանի խիստ հանձնարարականները իրենց արդյունքը տվեցին։ Ա. Սարգսյանը և Ա. Ղազարյանը ոստիկանության սպայական կազմին հայտնել էին, որ պետք է պայքարը շարունակվի հակաօրինական գործողություններ իրականացրած անձանց նկատմամբ, պետք է շարունակեն հանցագործությունների կանխման, նախականխման, բացահայտման ուղղությամբ աշխատանքները և պետք է օր առաջ հայտնաբերվեն հետախուզման մեջ գտնվող անձինք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի ծառայողները, բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ոստիկանության բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ հուլիսի 24-ից «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից փախուստի դիմած 26-ամյա Արման Ա.-ն գտնվում է «Կասկադ» համալիրի տարածքում։ Պետք էր շատ օպերատիվ և անհապաղ գործել, քանի որ նույն Նուբարաշենի բաժնում մի քանի անգամ նրա գտնվելու վայրի մասին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, սակայն մինչ ոստիկանները ժամանել են նշված վայր, Արմանը, ժողովրդի լեզվով ասած, «թռել է»։
Նուբարաշենի համայնքային ոստիկանները ժամանում են Կասկադ և հաջողվում է այս անգամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող և Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված, այնտեղից փախուստի դիմած Արման Ա.-ին ձերբակալել։
Արդեն ձերբակալման ժամանակ Նուբարաշենի ոստիկաններին օգնության են հասնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Լ․Սաֆարյանը և Հ. Սուքիասյանը։
Ապա Արման Ա.-ին տեղափոխում են ոստիկանության Նուբարաշենի բաժին։ Տեղում հայտնաբերման վերաբերյալ փաստաթղթեր են կազմվում, և քանի որ պարզվում է նաև, որ Արման Ա.-ն ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հետախուզման մեջ է եղել, կազմված փաստաթղթերով նրան ներկայացնում են ոստիկանության Կենտրոնական բաժին։
Իսկ արդեն նշված բաժնից նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,Հուլիսի 21-ին, արտառոց դեպք էր տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարության ժողովրդին ավելի շատ հայտնի «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ նշված կենտրոնի 2-րդ բաժանմունքից 2 հոգի դիմել են փախուտի:
Հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել էր, որ նշված բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով հարկադիր բուժվող, Երևանի բնակիչ 45-ամյա Վյաչեսլավ Լուկինը և ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանբ որպես անվտանգության միջոց կիրառված և նշված կենտրոն տեղափոխված Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արամայիս Միրզոյանը դիմել էին փախուստի:
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։