Արտառոց դեպք՝ Երևանի «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում. 2 հարկադիր բուժվողներ, որոնցից մեկը անձնապես ծանր հանցանք է կատարած եղել, հիվանդասենյակի ճաղավանդակը պոկելու միջոցով դիմել են փախուստի
Երեկ՝ հուլիսի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարության ժողովրդին ավելի շատ հայտնի «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրնում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնի 2-րդ բաժանմունքից 2 հոգի դիմել են փախուտի:
Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ նշված բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով հարկադիր բուժվող, Երևանի բնակիչ 45-ամյա Վյաչեսլավ Լուկինը և ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանբ որպես անվտանգության միջոց կիրառված և նշված կենտրոն տեղափոխված Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արամայիս Միրզոյանը դիմել են փախուստի:
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։