211652_close_icon

Ինչու մեր ժամանակ այդպես հե՞շտ էր հեղափոխություն անելը. մեծ հաշվով հեշտ էր. ինչո՞ւ, որովհետև ժողովրդի կամք գոյություն ուներ. Նիկոլ Փաշինյան

views-count1315 դիտում article-date 14:11 28-08-2025
Այն բոլոր ձերբակալությունները, որ դուք նկատի ունեք, տեղի են ունեցել բացարձակապես ոչինչ տեղի չունեցող միջավայրում: Այսինքն, այնպես չի եղել, որ ցույցեր են եղել և մարդիկ կալանավորվել են: Այս մասին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ դա նշանակում է՝ քաղաքացիները որևէ սահմանափակում չեն ունեցել: 

«Որպես Հայաստանում հեղափոխություն առաջնորդած քաղաքական գործիչ և մարդ, կարող եմ ասել, որ ժողովուրդը ցանկացած պահի երբ որ ուզենա հեղափոխություն անի՝ կանի հեղափոխություն: Ինչի մեր ժամանակ տենց հե՞շտ էր հեղափոխություն անելը: Բայց բոլորին թվում է, թե հեշտ էր և մեծ հաշվով հեշտ էր: Ինչո՞ւ: Որովհետև ժողովրդի կամք գոյություն ուներ, և ժողովրդի կամքը չի կարող չարտահայտվել», - եզրափակել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը, իր նախորդ ճեպազրույցում ասել էր, որ հետևություն է արել Ղարաբաղյան շարժմումը չշարունակելու:

«Հետո հայտարարել եմ, որ ես այդ ուղեգծով եմ առաջնորդելու Հայաստանի Հանրապետությունը և եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարում են, որ այսպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել», - նշել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով՝ ենթադրում եմ, որ աշխարհի առաջին և միակ վարչապետն եմ, ով  կոչ է արել հեղափոխություն անել այն պարագայում, երբ որ քաղաքացին համաձայն չէ հռչակված ռազմավարության հետ։ Հայտարարությանն ի պատասխան ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչները առաջ էին բերել Բագրատ Սրբազանի և մյուսների ձերբակալությունների օրինակը:

Նմանատիպ նյութեր