211652_close_icon

Հայ մաքսավորը ստուգելո՞ւ է ադրբեջանցիներին. Արարատ Միրզոյանն ուղիղ չպատասխանեց․News.am

views-count880 դիտում article-date 22:43 27-08-2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղիղ չպատասխանեց հարցին՝ հայ մաքսային աշխատակիցը ստուգելու է ադրբեջանցիներին, թե ոչ։

Հ1-ին տված հարցազրույցում Միրզոյանը հղում արեց հրապարակված փաստաթղթին եւ կրկնեց Փաշինյանի հայտարարությունները։

«Մենք հասանելիություն ենք ստանալու Ադրբեջանի ենթակառուցվածքների նկատմամբ, բնականաբար Ադրբեջանը հասանելիություն է ստանալու մեր ենթակառուցվածքների նկատմամբ, այդ թվում Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ են ստանալու կապվելու Նախիջևանի հետ, փոխադարձաբար Հայաստանի համար առավելություններով միջազգային և ներպետական տրանսպորտային շարժի համար։ Այս ենթակառուցվածքների բացումից առաջ պետք է լինի սահմանազատում, պետք է այս կողմից դրվի ՀՀ դրոշը, այն կողմից Ադրբեջանի դրոշը, կառուցվի ինչ-որ սահմանային անցակետ, պետք թ լինեն սահամանային ծառայություններ, սա լինելու է 2 երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակում, պայմանավորվել ենք այն ինչ գրված է»,- հայտարարեց Միրզոյանը։
Հարցազրույցը՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր