Դանիայի վարչապետը չի բացառել Պաղեստինի պետության ճանաչումը
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը չի բացառել Պաղեստինի պետության ճանաչումը, եթե այն ժողովրդավարական լինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է «Ռոյթերզ»-ը։
«Մենք «ոչ» չենք ասում Պաղեստինը որպես պետություն ճանաչելուն։ Մենք կողմ ենք դրան, բայց, իհարկե, պետք է վստահ լինենք, որ այն կլինի ժողովրդավարական պետություն», – ասել է նա։
Ավելի վաղ՝ Ֆրեդերիկսենը հայտարարել էր, որ Դանիան դեռևս պատրաստ չէ ճանաչել Պաղեստինի պետությունը, քանի որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը վերահսկում է Գազայի հատվածի շատ մեծ մասը։