Ունեցվածքս չեմ հայտարարագրել, ինչը հանցանք է, բայց հանրության համար այլեւս վտանգավոր չեմ, որովհետեւ թողել եմ պաշտոնս․Hetq.am
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանը եւ նրա որդին, որոնք մեղադրվում էին առանձնապես խոշոր չափերի գույք չհայտարարագրելու մեջ, Երեւանի դատարանի որոշմամբ այլեւս ամբաստանյալ չեն, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Այս գործը որքան որ հետաքրքիր էր Հրանտ Դավթյանի անձով, այսինքն՝ նրանով, որ նա նախկին պաշտոնյա է, նույնքան էլ հետաքրքիր է դարձել դատավոր Արմինե Մելիքսեթյանի կայացրած որոշմամբ, որը նոր հարցեր է առաջացնում։ Եթե Մելիքսեթյանի այս որոշումն օրինական ուժ ստանա, ապա կդառնա հրաշալի նախադեպ բոլոր այն նախկին պաշտոնյաների (ավելի ճիշտ՝ հայտարարագիր տալու պարտականություն ունեցած անձանց) համար, ովքեր միտումնավոր կամ ակամա խախտել(ու) են օրենքն ու հայտնվել(ու) մեղադրյալի աթոռին։
2020 թ. փետրվարին քրեական ոստիկանությունը «Հետքի» հետաքննության հիման վրա քրգործ էր հարուցել, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՀՔԾ: Մենք 2018-ի նոյեմբերին գրել էինք Դուբայում անշարժ գույք ունեցող պաշտոնյաների ու գործարարների մասին, որոնց մեջ էր նաեւ Հ․ Դավթյանը։ Վերջինս 2012-2017 եւ 2018-2019 թթ․ ԱԺ պատգամավոր էր ու պարտավոր էր գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացնել ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին (ներկայում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով)։ Մենք, բացի արաբական գույքից, անդրադարձել էինք նաեւ Դավթյանի հայաստանյան գույքին, եւ ոստիկանությունը հրապարակման ուսումնասիրության արդյունքում բացահայտել էր, որ նախկին պատգամավորը չի հայտարարագրել Հայաստանում իրեն պատկանող տարբեր չափերի 7 միավոր անշարժ գույք եւ բանկերում ունեցած դրամական միջոցները:
Նույնը վերաբերում էր նրա որդուն, որը եւս հայտարարատու անձ էր։ Վերջինս չէր հայտարարագրել իր ձեռք բերած անշարժ գույքը, վաճառած մեքենան եւ բանկին ունեցած ֆինանսական պարտավորությունները։
Հայր եւ որդի Դավթյաններն ամբաստանյալի աթոռին էին հայտնվել ՔՕ 314.3 հոդվածի 2-րդ մասով։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում