211652_close_icon

Մեր բոլորի ամոթն է, որ այսօր պետք է Միքայել Սրբազանին տեսնենք ապակե պատի հետևում՝ ոչ մի բանի համար. Աշոտյան

views-count514 դիտում article-date 16:49 25-08-2025
Իմ մասնակի ազատությունից հետո հայտարարել եմ՝ քաղաքական բանտարկյալների ազատության համար իմ ուժերի ներածին չափով պայքարը ինձ համար գերակա ուղղություն է: Այս մասին Միքայել Սրբազանի դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Դա խղճի հարց է, որ թե քաղաքական համոզմունքի: Այստեղ եմ Միքայել Սրբազանին իմ աջակցությունը հայտնելու համար: Քաղաքական բանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում այդ երկրի ու այդ ժողովրդի ամոթն է: Կրկնակի ամոթ է, որ հասարակությունն ու ժողովուրդը հավուր պատշաճի չի պայքարում այդ մարդկանց ազատության համար»,- ասաց նա:

«Իմ և Միքայել Սրբազանի միջև քաղաքական տարաձայնությունները, որոնք երբեմն գուցե հանրային դաշտում անցել են բուռն քննարկումների սահմանը, բացարձակ զրոյական են և ոչինչ են համեմատ այն իրողության, որ իմ եկեղեցու հոգևոր սպասավորն այսօր իր համոզմունքների համար շինծու ձևով ենթարկվում է քաղաքական հետապնդման և անազատության մեջ է:

Երևի հասարակության մեջ չկա մի շերտ, որ Նիկոլ Փաշինյանը չի ստեղծել մոբիլիզացվելու հնարավորություն։ Ես կարծում եմ՝ հանրային պայքարն այս մարդկանց ազատության համար շատ հեռու է բավարար լինելուց: Մեր բոլորի համար ամոթ է, որ այսօր պետք է Միքայել Սրբազանին տեսնենք ապակե պատի հետևում՝ ոչ մի բանի համար»,- ընդգծեց նա՝ կրկնելով իր առաջարկը՝ ստեղծել այդ հարցով որոշակի կոորդինացիոն խորհուրդ։

Նմանատիպ նյութեր