211652_close_icon

Ավտովթար՝ Աշտարակ քաղաքում. բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը բախվել է ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2155 դիտում article-date 12:08 25-08-2025
Երեկ՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գերման Ղ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արթուր Պ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Պ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ օրվա պատասխանատու, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Ֆրանգյանն ու Նարե Խաչատրյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումատակում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: 
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր