211652_close_icon

Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նախագծերը կարող են պատրաստ լինել հաջորդ շաբաթ․ Սերգեյ Կիսլիցա

views-count388 դիտում article-date 16:29 23-08-2025
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախագիծը կարող է պատրաստ լինել հաջորդ շաբաթվա սկզբին, որից հետո կարող են սկսվել «քաղաքական ուղղությամբ» աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան, որը Կիևի պատվիրակության կազմում է եղել օգոստոսի 18-ին Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը։ 

«Եթե խոսքն անվտանգության երաշխիքների մասին է, ապա սա շատ կարևոր և բարդ հարց է։ Եվ առնվազն մեկ շաբաթ է անհրաժեշտ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների փաթեթի վերջնական նախագիծը պատրաստելու համար։ Իդեալական դեպքում մենք կարող ենք ունենալ առաջին նախագիծը հաջորդ շաբաթ, և այդ ժամանակ ղեկավարությունը պետք է որոշի, թե ինչպես ենք աշխատելու այս փաստաթղթի վրա քաղաքական առումով»,-ասել է Սերգեյ Կիսլիցան։ 

Նա նաև հավելել է, որ անվտանգության երաշխիքները պետք է համաձայնեցվեն Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների կողմից և չեն կարող լինել Ռուսաստանի հետ քննարկման առարկա։ 

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ կքննարկի Ուկրաինայի համար ընդունելի անվտանգության երաշխիքները։

Նմանատիպ նյութեր