Զելենսկին ժամանել է Բուլղարիա, քննարկվելու են ռազմական աջակցության, Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրման, անվտանգության երաշխիքների և ուկրաինական խաղաղության բանաձևի իրականացման հարցերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ ժամանել է Բուլղարիա եւ նախատեսում է բանակցություններ վարել պետության ղեկավարության հետ:
«Սոֆիա․ Բուլղարիա․ հանգամանալից բանակցություններ կվարեմ վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ, կհանդիպեմ նախագահ Ռումեն Ռադեւի, պաշտոնյաների, խորհրդարանականների, քաղաքական գործիչների, լրագրողների հետ»,-նշել է նա։
Զելենսկիի խոսքով՝ ինքը Բուլղարիայի իշխանությունների հետ կքննարկի ռազմական աջակցությունը, Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրումը, ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, անվտանգության երաշխիքները և ուկրաինական խաղաղության բանաձևի իրականացումը։