Վլադիմիր Զելենսկին ու էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում հադիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկել հակամարտության կարգավորման հարցեր:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին առաջնորդության և Ուկրաինային օգնելու պատրաստակամության համար:
«Նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ խոսել ենք ռուսական ահաբեկչությանը հակազդելու Ուկրաինայի իրական հնարավորությունների, մեր պաշտպանության և աջակցության մասին, որը կարող է ամրապնդել մեր դիրքերը դիվանագիտության մեջ։ Շատ հիմնավոր խոսեցինք նաև դիվանագիտության, մեր քայլերի մասին»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը:
Փարիզում սպասվում է 35 երկրի ներկայացուցիչների հանդիպումը, որոնք կքննարկեն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հարցը:


