211652_close_icon

Մակրոնը հայտնել է Հնդկաստանի վարչապետի հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ դիրքորոշումների համակարգման մասին

views-count541 դիտում article-date 22:45 21-08-2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ իր հեռախոսազրույցի մասին։

Ինչպես նշել է Ֆրանսիայի նախագահը, ինքը և Նարենդրա Մոդին համակարգել են իրենց դիրքորոշումները Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ՝ «Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության համար հուսալի երաշխիքներով արդար և երկարատև խաղաղության ուղղությամբ շարժվելու համար»։

«Առևտրային հարցերի շուրջ մենք համաձայնեցինք ամրապնդել մեր տնտեսական փոխանակումները և մեր ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում. դա մեր ինքնիշխանության և անկախության բանալին է։ Անցյալ տարվա փետրվարին Փարիզում անցկացված AI Action Summit-ից հետո մենք աշխատում ենք ապահովել AI Impact Summit-ի հաջողությունը, որը տեղի կունենա Նյու Դելիում 2026 թվականին։ Ավելի արդյունավետ բազմակողմանիություն ապահովելու համար համաձայնեցինք սերտորեն համագործակցել Ֆրանսիայի G7 նախագահության և Հնդկաստանի 2026 թվականին ԲՐԻԿՍ-ի նախագահության նախապատրաստման գործում»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Նմանատիպ նյութեր