Պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը. քաղաքացիներն ինձ նման հասկացել են՝ առանց այդ որոշման խաղաղություն հնարավոր չէ. Փաշինյան
Ես Ղարաբաղյան շարժմանը մասնակցել եմ յոթերորդ դասարանից և Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ իմ՝ որպես վարչապետ փորձառության և վերլուծություն հետևությունն այն է, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ես այդ հայտարարությունը արել եմ 2025 թվականի մարտին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հետո հայտարարել եմ, որ ես այդ ուղեգծով եմ առաջնորդելու Հայաստանի Հանրապետությունը և եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարում են, որ այսպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել», - նշել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով՝ ենթադրում եմ, որ աշխարհի առաջին և միակ վարչապետն եմ, ով կոչ է արել հեղափոխություն անել այն պարագայում, երբ որ քաղաքացին համաձայն չէ հռչակված ռազմավարության հետ։
Նա ասել է, որ փաստն այն է, որ քաղաքացիները չեն արել այդ հեղափոխությունը, որովհետև իր նման հասկացել են՝ առանց այդ որոշման կայացնելու խաղաղությունը ո՛չ գործնականում, ո՛չ տեսականորեն հնարավոր չէ:
«Հասկացան, որ այն դրույթը, որ ես առաջ եմ քաշել, որ ցավոք երկար ժամանակ և գուցե ի սկզբանե՝ ի տարբերություն մեզ, այլոց ընկալումը Ղարաբաղյան շարժման այլ է եղել և նրանք ընկալել են, որ դա շատ հարմար լծակ է, որպեսզի օգտագործվի, որ Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը, բարեկեցությունը չկայանան և պետք է խոստովանել, որ այդ լծակը արդյունավետ օգտագործվել է», - նշել է նա։
Փաշինյանը նշել է, որ եկել է խաղաղության ժամանակաշրջանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել խաղաղության հաստատման փաստը և դա հաստատող բազմաթիվ տվյալներ կան, իսկ դա հերքող ոչ մի փաստ չկա։