211652_close_icon

Զովունիում «Mercedes»-ը հետիոտնի անցման վայրում վրաերթի է ենթարկել հարազատ քույրերին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում. պարեկներն ու ոստիկանները կանխել են վարորդի նկատմամբ վրեժխնդրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5893 դիտում article-date 11:56 21-08-2025
Երեկ՝ օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով վերջիններս, որոնց առաջինը օգնության են հասել «Դայմոնդ» սուպերմարկետի աշխատակիցները, քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապա խումբը, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրաանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիւ բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: 

Պարեկների և համայնքային ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառն այն է, քանի որ դեպքի վայրում վրաերթի ենթարկվածների ծանոթներն ու բարեկամները փորձում էին հաշվեհարդար տեսնել վարորդի հետ, բարեբախտաբար պարեկների ու ոստիկանների շնորհիվ կանխվեց վրեժխնդրությունը, վարորդին տեղափոխեցին Պարեկային ծառայության ավտոմեքենան, ինչից հետո համայնքային ոստիկանի ավտոմեքենայով նրան տեղափոխեցին ոստիկանության Նաիրիի բաժին: 

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և հատկապես կաևոր գործերով ավագ քննիչներ Սահակ Բաբախանյանի և Անի Հովհաննիսյանի գլխավորությամբ: 
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածները հարազատ քույրեր են: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շնորհիվ «Սուրբ Աստվամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի և շտապօգնության բուժրիգադի բժիշկների՝ վրաերթի ենթարկվածների կյանքին վտանգ չի սպառնում: 1-2 օր նրանք պետք է մնան բժիշկների հսկողության տակ: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր