211652_close_icon

Գողության դեպք՝ Երևանում․ «Ռեդ Բրիջ» հյուրանոցի սենյակներից մեկից գումար են գողացել․ տուժողը ոստիկաններին հայտնել է, որ գողությունը հավաքարարն է կատարել

views-count1969 դիտում article-date 11:03 21-08-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ոսկերիչների 8 հասցեում գտնվող «Ռեդ Բրիջ» հյուրանոցում գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին տուժող, 33-ամյա Ալինա Տ․-ն հայտնել է, որ ժամը 12։00-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված հասցեի հյուրանոցի սենյակներից մեկից նույն հյուրանոցի հավաքարար Կարինեն, ում նախօրոք զգուշացրել էր, որ սենյակը մաքրելու կարիք չկա, սակայն վերջինս մուտք է գործել սենյակ և սեղանի վրա դրված անձնագրի միջից գողացել է 1․500 ԱՄՆ դոլար։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարինեն հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Կարինե Թ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին, որտեղ ՀՀ քր․ օր․-ի 254 հոդ․ 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր